ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մտնում են առանց դուռը թակելու

Մտնում են առանց դուռը թակելու
04.06.2023 | 21:26

Քաղաքականությունը դարձել է «проходной двор», հանրային օգտագործման տեսակի մի բան, իսկ քաղաքականություն մտնելը, քաղաքական գործիչ դառնալը՝ խաղուպար: Մտնում են առանց դուռը թակելու, քացով բացելով, շրխկոցով ու հարայհրոցով:

Խնդիր չկա, պետք է՝ կմտնենք, պետք է՝ քաղաքական գործիչ «կօծվենք», պետք է՝ դուրս կգանք քաղաքականությունից՝ վաստակած պաշտոն, հարստություն, կապեր, ճանաչում, բիզնես:

Հանգիստ, հասարակ, հեշտ, պարզ ու պարզունակ, ինչպես մեր քաղաքական դաշտն է դարձել՝ միաբջիջ, ցնկնած, ինկուբատոր կուսակցություններով ու քաղաքական գործչի պլինտուսային մակարդակով:

Գուցե ժամանա՞կն է, որ ամեն մարդ վերջապես իր գործով զբաղվի:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 13348

Մեկնաբանություններ